Թուրքիայի բնակչուհի Ռումեյսա Գելգին Գինեսի ռեկորդների գրքի կողմից ճանաչվել է աշխարհում ամենաբարձրահասակ կինը: Նրա հասակը 215 սմ է:
Ինչպես գրում է alarabiya.net-ը, 24-ամյա կինն առաջին անգամ ռեկորդակիր է դարձել 2014-ին, երբ 17 տարեկան էր: Այն ժամանակ նա ճանաչվել էր իգական սեռի աշխարհի ամենաբարձրահասակ դեռահասը:
Նրա բարձր հասակը պայմանավորված է Վիվերի համախտանիշով: Այն ծայրահեղ հազվադեպ պատահող հիվանդություն է, որն առաջացնում է անոմալ արագացված աճ, այդ թվում՝ կմախքի հասունացման մեջ:
Ռումեյսան հիմնականում սայլակ է օգտագործում տեղաշարժվելու համար, բայց կարող է նաև քայլել:
