00:00:00

ԱՄՆ-ն վերադարձել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդ, որտեղից դուրս էր եկել Թրամփի օրոք

01:09, 15 հոկտեմբեր 2021 Հասարակություն

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը հինգշաբթի ընտրել է 18 պետություն, որոնք երեք տարի ժամկետով անդամակցելու են ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում: Նրանց շարքում է նաև Միացյալ Նահանգները, որը խորհրդից դուրս էր եկել 2018 թ.՝ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի օրոք: Ի պաշտպանություն ԱՄՆ-ի թեկնածության քվեարկել է 168 երկիր, ընտրվելու համար անհրաժեշտ էր 97 ձայն, գրում է ՏԱՍՍ գործակալությունը: «Մենք լիարժեք կմասնակցենք Մարդու իրավունքների պաշտպանության և խթանման խորհրդի աշխատանքներին: Մեր նպատակները հստակ են՝ աջակցել իրավապաշտպաններին և դեմ կանգնել այդ իրավունքների ոտնահարումներին», - Twitter- ում գրել է ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Լինդա Թոմաս-Գրինֆիլդը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր