00:00:00

«Սա հաղթող գործ է». փաստաբանը կոչ է անում երեխաների աչքի առաջ հոր նկատմամբ բռնություն գործադրելու փաստով դիմել ՄԻԵԴ

23:59, 14 հոկտեմբեր 2021 Հասարակություն

Փաստաբան Երվանդ Վարոսյանը կարծում է, որ երեխաների աչք առաջ ոստիկանների կողմից նրանց հոր նկատմամբ բռնություն գործադրելու փաստով պետք է դիմել ՄԻԵԴ։ «Ոստիկանի համազգեստով անձանց կողմից ակնհայտ անհամաչափ ուժի կիրառմամբ ու անմարդկային վերաբերմունք ցուցաբերելով ենթադրյալ վարչական իրավախախտում կատարելու մեջ կասկածվող քաղաքացուն «քաղմաս տանելու» տեսագրությունը բոլորդ եք տեսել։ Տեսել եք նաև, որ այդ ամենն իրականացվում էր ենթադրյալ վարչական իրավախախտում կատարած անձի մանկահասակ երեխաների աչքի առաջ։ Ասեմ իմանաք` այդ ոստիկանները քրեական պատասխանատվությունից խուսափելու են, դա հաստատ է», - գրել է փաստաբանը։ Նա նշել է՝ կհարուցվի քրեական գործ, շատ երկար կքննվի, բոլորը կմոռանան, հետո լռության մեջ գործը կկարճվի։
«Խնդրանքս է քաղաքացու փաստաբաններին` անպայման սպառեք ներպետական ատյաններն ու գանգատ ներկակացրեք Եվրոպական դատարան։ Սա չքննարկվող հաղթող գործ է», - նշել է փաստաբանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր