00:00:00

Էրդողանի որոշումից հետո թուրքական լիրան ռեկորդային անկում է գրանցել

19:14, 14 հոկտեմբեր 2021 Աշխարհ

Թուրքական լիրան ռեկորդային ցածր մակարդակի է հասել այն բանից հետո, երբ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնանկ է արել Թուրքիայի կենտրոնական բանկի երկու փոխնախագահներին, հայտնում է Financial Times-ը: Պաշտոնանկությունների մասին Թուրքիայի նախագահի հրամանագիրը հրապարակվել է հոկտեմբերի 13-ի երեկոյան՝ Կենտրոնական բանկի նախագահի հետ Էրդողանի հանդիպումից հետո: Հոկտեմբերի 14-ի առավոտյան լիրան, որն արդեն ճնշման տակ էր ամերիկյան ուժեղ դոլարի և Թուրքիայի տնտեսական և արտաքին քաղաքականության վերաբերյալ ներդրողների վախերի պատճառով, նվազել էր 1%-ով, ինչի արդյունքում մեկ ամերիկյան դոլարի համար փոխարժեքը կազմել է 9,19 թուրքական լիրա: 2018 թվականի սկզբից թուրքական արժույթը դոլարի նկատմամբ կորցրել է իր արժեքի 59%-ը, նշում է FT-ն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր