00:00:00

Լուկաշենկոն կոչ է արել ազգային արժույթներ օգտագործել ԵԱՏՄ-ում

21:29, 14 հոկտեմբեր 2021 Աշխարհ

Եվրասիական տնտեսական միությունը պետք է ավելի արագ տեմպերով առաջ գնա ազգային արժույթների օգտագործման հարցում: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այս մասին ասել է այսօր Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի՝ լայն ձեւաչափով նիստի ժամանակ, փոխանցում է «Բելտա»-ն: «Զարգացնելով ֆինանսական թեման՝ չի կարելի անտեսել ազգային արժույթների օգտագործման ընդլայնման հարցը: Հաշվարկներում այս կամ այն ​​արտարժույթի ավելորդ օգտագործումը մեզ զրկում է մրցունակ ֆինանսատնտեսական առավելություններից եւ սպառնում է մեր երկրների անվտանգությանը: Ուստի որտեղ, եթե ոչ ԵԱՏՄ-ում, մենք պետք է առաջ անցնող տեմպերով սկսենք ազգային արժույթների օգտագործումը»,- ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր