00:00:00

Հանրային հեռուստաընկերությանը ավելի քան 377 մլն դրամի արտոնություն տրվեց

16:15, 14 հոկտեմբեր 2021 Հասարակություն

Կառավարության այսօրվա նիստի չզեկուցվող հարցերից է «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալն ավելացնելու և 2020 թվականի գործունեության արդյունքներով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման ենթակա շահութաբաժնի վճարումից ազատելու մասին որոշման նախագիծը։ Կառավարության այս որոշման նախագծի ընդունումը հիմնավորվում է «Հայաստանի հանրային հեռուստաընկերության» բնականոն գործունեության ապա­հովման համար ԱՍԲ-1 նկարահանման տաղավարի տեխնիկական վերազին­­ման աշխատանքների իրականացման անհրաժեշտությամբ։ Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահի կողմից ՀՀ վարչապետի աշխատակազմ է ներկայացվել 2021թ. պետա­կան բյուջե վճարման ենթակա շահութաբաժնի 377,548.9 հազար դրամի չափով պար­տավորությունը չվճարելու առաջարկ` այն պայմա­նավո­րե­լով ԱՍԲ-1 նկարահանման տաղավարի տեխնիկական վերազին­­ման աշխատանք­ների իրակա­նացմամբ, ինչն անհրաժեշտ է ընկերության բնականոն գործունեության ապա­հովման համար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր