00:00:00

Երեկվանից այդ լուրը լայնորեն քննարկվում է. Փաշինյան

16:11, 14 հոկտեմբեր 2021 Հասարակություն

«Երեկ հայտնի դարձավ՝ «Standard and poor's» միջազգային գործակալությունը վարկանիշ է շնորհել Հայաստանի Հանրապետությանը, և երեկվանից քննարկվում է այդ լուրը լայնորեն»: Այս մասին այսօր գործադիրի նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը խոսքը փոխանցեց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանին, որպեսզի վերջինս բացատրի, թե ինչ է նշանակում դա: «Առաջին տարին է, որ այս կազմակերպությունը վարկանշավորել է ՀՀ-ին և շնորհել է արտարժույթով և ազգային արժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկման B+ սուվերեն վարկանիշ դրական հեռանկարով»,- ասաց նախարարը: Խաչատրյանը նաև նշեց, որ առաջին տարին է, որ միաժամանակ Հայաստանին վերաբերող զեկույցներ է հրապարակել վարկանշավորման ոլորտում առաջատար եռյակը: Հիշեցնենք` մեկնարկել է գործադիրի հերթկաան նիստը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր