00:00:00

Հայաստանը թույլ չի տա տարածաշրջանում սահմանային որևէ փոփոխություն. Արմեն Գրիգորյան

16:27, 14 հոկտեմբեր 2021 Հասարակություն

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները Հայաստանի տարածքով միջանցքի մասին բանակցություններից դուրս են։ Այդ մասին իրանական «Tasnim» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Նա փորձում է բանակցություններից դուրս հայտարարություններ անել, որն որևէ կերպ չի նպաստում բանակցային գործընթացի դրական առաջընթացին», - նշել է Գրիգորյանը։
Ինչ վերաբերվում է ադրբեջանական կողմից ուժի ցուցադրությանն, ԱԽ քարտուղարն ասել է, որ Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը պատրաստ են ներդնել իրենց ամբողջ ներուժը Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար:
«Հայաստանը թույլ չի տա տարածաշրջանում սահմանային որևէ փոփոխություն: Այս մասով կարող ենք ասել, որ կա միջազգային կոնսենսուս», - նշել է Գրիգորյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր