00:00:00

Նորվեգիայում տղամարդը նետ ու աղեղով հարձակվել է սուպերմարկետի հաճախորդների վրա. կան զոհեր և վիրավորներ

15:27, 14 հոկտեմբեր 2021 Հասարակություն

Նորվեգիայի Կոնգսբերգ քաղաքում անհայտ անձը նետ ու աղեղով հարձակում է իրականացրել, ինչի հետևանքով երկու մարդ վիրավորում է ստացել, ևս հինգը մահացել են: Ինչպես փոխանցում է «Կոմերսանտ»-ը՝ հղում անելով տեղի ոստիկանության ղեկավարին, վիրավորներից մեկը ոստիկան է, որն աշխատանքից դուրս ժամին եղել է խանութում: Վիրավորները հիվանդանոցում են գտնվում: Հարձակումն իրականացնողի մասին հայտնի է, որ 30 տարեկան է, Դանիայի քաղաքացի, սակայն ապրում է  Կոնգսբերգում: Նրա փաստաբանի խոսքով՝ վերջինս համագործակցում է քննիչների հետ: Հարձակումը տեղի է ունեցել հոկտեմբերի 13-ին սուպերմարկետներից մեկում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր