00:00:00

Պաշտպանության նախարարը վաճառել և գրպանել է ՀՀ-ին նվիրաբերված բժշկական արժեքավոր տեխնիկան. Միշել Սարիանի ահազանգը. antifake.am

22:43, 13 հոկտեմբեր 2021 Հասարակություն

antifake.am-ի հաղորդմամբ՝  «Prime Healthcare» ընկերության նախագահ, ամերիկահայ բարերար Մայք Սարյանը իր ֆեյսբուքյան էջում ահազանգել է Հայաստան անվճար հիմունքներով ուղարկված բժշկական սարքավորումների Հայաստանից դուրս վաճառքի և այդ գումարները գրպանելու մասին։ «Երկու տարվա ընթացքում ես Հայաստան եմ ուղարկել ավելի քան 15 մլն դոլարի բժշկական սարքավորումներ ու պարագաներ և՛ Առողջապահության և՛ Պաշտպանության նախարարություններին: Եվ հիմա լսում եմ, որ պաշտպանության նախարարը վաճառել և յուրացրել է այս արժեքավոր սարքավորումների մի քանի միլիոն դոլարի պարագաները, որոնք անվճար էին տրամադրվել Հայաստանին: Բարոկամերաները, որոնք դուք տեսնում ենք նկարում, նախատեսված էր այրվածք ստացած զինվորների համար: Դրանք վաճառվել են երկրից դուրս. 700 հազար դոլարով վաճառել են և փողը գրպանել: Ամոթ է, ինչպես կարող էր որևէ մեկը դավաճանել այսպես իր սեփական երկիրն ու իր ժողովրդին»,-գրել է բարերարը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր