00:00:00

Ախալքալաքի տոնավաճառի աշխատակիցներին կանչել են հարցաքննության

19:50, 13 հոկտեմբեր 2021 Հասարակություն

Ախալքալաքի տոնավաճառի աշխատակիցներին մեկ շաբաթ առաջ կանչել են դատախազություն՝ տոնավաճառում վաճառատեղերի համար չվճարելու հարցով։ Ինչպես տոնավաճառի առևտրականներն են ասել՝ դատախազություն է գնացել մոտ 10 առևտրական։ Jnews-ի հաղորդմամբ, դատախազությունում առևտրականներից փորձել են ճշտել հետևյալ հարցերի պատասխանները. քանի՞ տարի է չեն վճարում առևտրական տեղերի համար, իսկ երբ վճարում էին, ո՞վ էր հավաքում գումարը և ինչքա՞ն գումար են վճարել, արդյո՞ք էլեկտրաէներգիայի գումար են վճարել կամ վճարում են:   Քաղաքապետ Յուրիկ Ունանյանը Jnews-ին հայտնել է. «Ճիշտն ասած ես չգիտեմ, ինչումն է կայանում խնդիրը: Ես գործի բնույթին ծանոթ չեմ, բայց որ մարդկանց հրավիրում են հարցաքննության, տեղյակ եմ: Դա նորություն չէր, որ ժողովրդից գումար չէինք հավաքելու, որ մի տարի պետք է մնար, հետո տեղափոխեինք, տարածքը մաքրեինք ու գեղեցկացնեինք, սակայն ձգձգվեց ու այդպես էլ մնաց։ Աուդիտի որոշման հիման վրա, նրանք համապատասխան ստուգում են անցկացնում և պարտական են անելու, յուրաքանչյուր տեղ էլ այդպես են անում, նայում են, հանցակազմ հո գոյություն չունի»։   Տոնավաճառի աշխատակիցները 2018 թվականից առևտրական տեղերի համար գումար չեն տալիս։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր