00:00:00

Ենթադրաբար դա պետք է լինի Իրանը․ Վարդան Ոսկանյան

02:13, 13 հոկտեմբեր 2021 Հասարակություն

Բաքվի բռնապետը, բարբաջելով Գորիս-Կապան ավտոճանապարհին իր բաշիբոզուկների ներկայության «իրավազորության» մասին, որպես «ապացույց» նաև հղում է կատարում Հայաստանի իշխանության որոշ ներկայացուցիչների անմիտ հայտարարարություններին և նշում, որ Հայաստանն իբր դա ընդունում է։ Այս մասին իրանագետ Վարդան Ոսկանյանը գրել է ֆեսբուքի էջում։ «Ուշագրավ է սակայն, որ նույն բարբաջանքում նա խոսում է նաև ինչ-որ ուրիշի մասին, որը պնդում է, թե Բաքվի բռնապետը խախտել է Հայաստանի սահմանները՝ այդ պնդումը համարելով «ծիծաղելի», քանի որ Հայաստանն ինքը առարկություններ իբր չունի: Դատելով Բաքվի բռնապետի հայտարարությունից, միջազգային ասպարեզում կա առնվազն մեկ դերակատար, որը փակ խողովակներով վերջինիս մեղադրում է Գորիս-Կապան ավտոճանապարհին Հայաստանի սահմանը խախտելու մեջ։ Ենթադրաբար դա պետք է լինի Իրանը»,- գրել է Ոսկանյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր