00:00:00

Սերբիան կշարունակի զինվել ռուսական, չինական եւ այլ զենքերով

21:29, 12 հոկտեմբեր 2021 Հասարակություն

Սերբիան կշարունակի զինվել ռուսական, չինական եւ այլ զենքերով, հայտարարել է նախագահ Ալեքսանդր Վուչիչը, փոխանցում է AP-ն: Բացելով սպառազինության տոնավաճառը՝ Վուչիչը նշել է, որ Սերբիան «ազատ եւ անկախ երկիր է», որը չի լսի կողմնակի կարծիքները, թե որտեղից զենք գնել: «Եթե որեւէ մեկը կարծում է, որ մենք պետք է խնդրենք ԱՄՆ-ին կամ ԵՄ-ին որոշում կայացնել մեր զենքի մասին, եկեք վերացնենք մեր պետությունը»,- ասել է Վուչիչը: «Մենք ազատ երկիր ենք, որը ցանկանում է կանխել պոտենցիալ ագրեսիան»,- ասել է նա՝ հավելելով, որ թեեւ Սերբիան «Եվրամիության ճանապարհին է, նա ցանկանում է համագործակցել բոլորի հետ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր