00:00:00

Ըստ Էրդողանի խոսնակի՝ Թուրքիայի ու ԱՄՆ-ի նախագահները կքննարկեն Ղարաբաղի հարցը

01:16, 13 հոկտեմբեր 2021 Հասարակություն

Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրայիմ Քալընը ներկայացրել է այն հարցերի շրջանակը, որոնք հնարավոր է քննարկվեն G-20-ի գագաթնաժողովի շրջանակներում կայանալիք Էրդողան-Բայդեն հանդիպման ընթացքում: Ըստ Քալընի՝ ԱՄՆ-Թուրքիա  հարաբերությունները լայն շրջանակ են ընդգրկում՝ ներառելով երկկողմ քաղաքական և տնտեսական հարաբերությունները, էներգետիկ, անվտանգային, ահաբեկչության դեմ պայքարի, առևտրային, պաշտպանական արդյունաբերության ոլորտները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային այնպիսի հարցեր, ինչպիսիք են Աֆղանստանի, Սիրիայի, Իրաքի, Ղարաբաղի, Կովկասի, Լիբիայի, Արևելյան Միջերկրականի խնդիրները: Քալընը հայտնել է, որ այս բոլոր հարցերը լինելու են երկու երկրների ղեկավարների հանդիպման օրակարգում: «Մեր ցանկությունն այն է, որ երկու ռազմավարական գործընկեր և դաշնակից երկրներն այս բնորոշումներին համապատասխանող մոտեցմամբ և դրական օրակարգով խնդիրները քննարկեն, այն հարցերում, որտեղ հնարավոր է համաձայնության գալ, առաջ շարժվեն, իսկ այն հարցերը, որոնց շուրջ չեն կարողանում համաձայնության գալ՝ լուծեն բանակցությունների և երկխոսության միջոցով»,-եզրափակել է Էրդողանի խոսնակը:  
Աղբյուր`    Ermenihaber.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր