00:00:00

ՀՀԿ Երևանի երիտասարդական կազմակերպությունը կազմակերպում է ստորագրահավաք՝ Երևանում Շուշիի փողոց անվանակոչելու պահանջով

00:39, 13 հոկտեմբեր 2021 Հասարակություն

Արցախյան 44-օրյա պատերազմի տարելիցի հետ կապված Հայաստանի Հանրապետական կուսակցության Երևանի երիտասարդական կազմակերպությունը (Երևանի խորհուրդ) կազմակերպում է ստորագրահավաք՝ Երևան քաղաքում Շուշիի փողոց անվանակոչելու պահանջով: «Տեղեկացնում ենք Ձեզ, որ ստորագրահավաքը կազմակերպվելու է ամբողջ քաղաքում՝ բոլոր վարչական շրջանների մեծ զբոսայգիներում, որոնց մասին հավելյալ տեղեկատվություն կտրամադրվի: Նախատեսվում են նաև հանրային քննարկումներ: Ստորագրահավաքն իրականացվելու է նաև առցանց հարթակում: Միաժամանակ հայտնում ենք, որ ստորագրահավաքի ամփոփումից հետո,  դիմելու ենք Երևանի քաղաքապետարան՝ գործընթացն ամբողջությամբ իրականացնելու համար»,– ասվում է կազմակերպության տարածած հաղորդագրությունում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր