00:00:00

Ֆիլիպիններում հորդառատ անձրեւների հետեւանքով զոհվել է 9 մարդ

12:30, 12 հոկտեմբեր 2021 Աշխարհ

Առնվազն ինը մարդ է զոհվել, եւս 11-ը համարվում են անհետ կորած Ֆիլիպիններում «Կոմպասու» արեւադարձային փոթորկի ժամանակ տեղացած հորդառատ անձրեւների հետեւանքով: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով տեղական իշխանությունները: Նրա խոսքով՝ աղետների կառավարման ազգային վարչությունը հաստատել է, որ Բենգեթ նահանգում չորս մարդ սողանքների զոհ է դարձել, եւս մեկը խեղդվել է Կագայան նահանգում: Անհայտ կորած է համարվում Լուսոն կղզու յոթ բնակիչներ: «Տասնմեկ քաղաքապետարաններ հեղեղվել են, բայց այսօր ամեն ինչ հանգիստ էր»,- AFP ին ասել է Կագայան նահանգի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Ռոջելիո Սենդինգը: Նա հավելել է, որ հիմնական ճանապարհներն ու կամուրջները դեռ ողողված են, սակայն ջուրը սկսել է երեքշաբթի նահանջել: Նմանատիպ իրավիճակ է պահպանվում նաեւ Պալավան նահանգում, որտեղ աղետը չորս մարդու կյանք է խլել, եւս չորս մարդ անհետացել է: Մոտ յոթ գյուղ շարունակում է մնալ հեղեղված, հայտնել են տեղի արտակարգ իրավիճակների ծառայությունները: Խաղաղ օվկիանոսում հոկտեմբերի 11-ին ձեւավորվել էր «Կոմպասու» արեւադարձային փոթորիկը: Այն դարձել է 18-րդն այդ սեզոնում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր