00:00:00

Մութալիբով. եթե Ղարաբաղի հայերը Ադրբեջանի քաղաքացիություն ընդունեն, իրավունք կստանան այնտեղ ապրել

20:15, 11 հոկտեմբեր 2021 Հասարակություն

Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովը երկար լռությունից հետո հայտարարել է, որ ուշադիր հետեւում է Իլհամ Ալիեւի՝ Ղարաբաղ կատարած այցին եւ լսում է հայտարարությունները։ Այս մասին նա ասել է հարցազրույցի ժամանակ, փոխանցում է haqqin.az-ը։ Միեւնույն ժամանակ, նախկին նախագահը ընդգծել է, որ զգուշավոր է որոշ հարցերում. «Գիտեք, հայերը շատ նենգ են: Բայց մենք հետեւում ենք իրադարձություններին, կտեսնենք, թե ինչ կլինի: Ամեն դեպքում պետք է վստահությամբ նայել ապագային: Անձամբ ես վստահ եմ, որ մենք շարունակելու ենք հաղթել, ես դրանում չեմ կասկածում: Մենք կվերադառնանք Խանքենդի (Ստեփանակերտ) եւ Խոջալու, եւ թող հայերը մնան անհամոզված»: Մութալիբովը կարծում է, որ եթե Ղարաբաղի հայերից մեկը ընդունի Ադրբեջանի քաղաքացիություն, նա այնտեղ ապրելու իրավունք կստանա, հակառակ դեպքում դա չի կարող լինել։ Նույն աղբյուրը հայտնում է, որ Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովը առողջական խնդիրներ է ունեցել: Ադրբեջանի Կոմկուսի Կենտկոմի վերջին ղեկավար եւ անկախ Ադրբեջանի առաջին նախագահ 83-ամյա  Այազ Մութալիբովը 2011 թվականից բնակվում է Բաքվում: Մութալիբովը 1992-ին հեղաշրջման արդյունքում Ադրբեջանի ժողովրդական ճակատով տապալվեց իշխանությունից: Մինչեւ 2011 թվականը նախկին նախագահը ապրում էր Մոսկվայում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր