00:00:00

Սրա մասին պետք է խոսի ինքը՝ Դավիթ Տոնոյանը. Արթուր Ղազինյան

18:18, 11 հոկտեմբեր 2021 Հասարակություն

ՀՀ ՊՆ գնումների գորընթացում թույլ տրված աննախադեպ կոռուպցիայի փաստի առթիվ հարուցված քրեական գործով արդեն կալանավորված է երեք անձ. 2 բարձրաստիճան նախկին և գործող պաշտոնատար անձ և մեկ քաղաքացիական անձ: Այս մասին Facebook-ի իր էջւում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Սակայն մինչ այժմ որևէ մեղադրանք չի առաջադրվել 2018թ-ի դեկտեմբերին ՀՀ ԳՇ պետ Արտակ Դավթյանին, ինչը խիստ տարօրինակ է: Ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ առանց ԳՇ պետի համաձայնության և հաստատման զինամթերքը ՉԷՐ ԿԱՐՈՂ մուտքագրվել ՀՀ ԶՈՒ հաշվակշիռ, ինչը ենթադրում է, որ Արտակ Դավթյանը ևս անմասն չէ 4.5 միլիոն դոլարի հասնող կոռուպցիայի գործարքից: Հ.Գ. Առայմ ձեռնպահ եմ մնում Նիկոլ Փաշինյանի այս գործարքից շահառու լինելու հանգամանքը քննարկելուց. ՉԵՄ ՀԱՎԱՏՈՒՄ, որ Փաշինյանը կարող էր տեղյակ չլինել այս գործարքից, իսկ Դավիթ Տոնոյանը կարող էր խաբել Նիկոլ Փաշինյանին: Սրա մասին պետք է խոսի ինքը՝ Դավիթ Տոնոյանը . . .»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր