00:00:00

Սաակաշվիլիի առողջական վիճակի վատթարացման լուրի ֆոնին՝ նրա կողմնակիցները հավաքվել են բանտի դիմաց՝ կոչ անելով ազատ արձակել գործչին

12:19, 11 հոկտեմբեր 2021 Հասարակություն

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլի կողմնակիցները ցույցի են հավաքվել Ռուսթավի բանտի մոտ, երբ տեղեկացել են, որ նրա առողջական վիճակը վաթտարացել է: Ինչպես հաղորդում է Новости-Грузия-ն, հավաքված ցուցարարները պահանջել են ազատ արձակել կալանքի տակ գտնվող գործչին: Նրա կողմնակիցներից ոմանք կոչ են արել վերջինիս դադարեցնել հացադուլը: Նրանց թվում էր Սաակաշվիլիի եղբայրը: «Ինչպես այստեղ հավաքված յուրաքանչյուր անձ, ես ևս շատ մտահոգված եմ: Միշա, գուցե ժամանակավոր գոնե դադարեցնե՞ս հացադուլը կամ մտածե՞ս բուժման մասին: Ես միշտ եղել եմ, կամ և կլինեմ կողքիդ, սակայն այս պահին քո առողջությունը շատ կարևոր է»,- ասել է Դավիդ Սաակաշվիլին: «Մտավարի» հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան, որը Սաակաշվիլիի փաստաբաններից մեկն է, տեղեկացրել է, որ այսօր կփորձի հանդիպում կազմակերպել իր պաշտպանյալի հետ: Սաակաշվիլիի անձնական բժիշկ Նիկոլազ Կիպշիձեն ավելի վաղ հայտնել էր, որ քաղաքական գործչի առողջական վիճակը վատթարացել է, և անհրաժեշտ է նրան բուժհաստատություն տեղափոխել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր