00:00:00

Մալթայում հայտնաբերվել է նեոլիթյան ժամանակաշրջանի շինություն

13:42, 11 հոկտեմբեր 2021 Հասարակություն

Հնագետները, որոնք պեղումներ են իրականացնում Մալթայում, հայտնաբերել են եւս մեկ մեոլիթյան շինության մնացորդներ, հաղորդում է Heritage Malta-ն: Այդ բացահայտումն էապես մեծացնում է այդտեղ քարե դարի ժամանակաշրջանում մարդկանց զբաղեցրած տարածքի չափը: Այդ վայրն ունի բնակեցման վաղեմի պատմություն եւ ավելի վաղ այստեղ հայտնաբերվել են առնվազն երեք տաճարների մնացորդներ Մալթայում նեոլիթյան ժամանակաշրջանից: Բրոնզե դարը, հավանաբար, միակ ժամանակաշրջանն էր Թաս-Սիլուի պատմության մեջ, երբ այդ վայրը չի կիրառվել կրոնական ծիսակարգերի իրականացման համար: Երբ ժամանել էին փյունիկեցիները, նրանք կառուցել են տաճար աստվածուհի Աշթարտեի պատվին, որն ավելի ուշ ընդլայնվել են նաեւ հռոմեացիների կողմից առնվազն նախքան մեր թվարկության երկրորդ դարը: Տարիներ անց այն ծածկվել էր տանիքով եւ վերածվել քրիստոնեկան տաճարի, որն առաջին հիշատակումն էր կղզում եկեղեցի կառուցելու մասին: Սակայն աստիճանաբար եկեղեցին լքվել էր եւ գրեթե բոլոր շենքերն ավիրվել էին: Դա պատմության մեջ վերջին պահն էր, երբ այդ վայրն օրգագործվել էր կրոնական նպատակով: Մասնագետները նշում են, որ նոր գտածոները թույլ են տալիս ենթադրել, որ այդ վայրում կարելի է ակնկալել նաեւ նոր բացահայտումներ, որոնք վերաբերում են տարբեր ժամանակաշրջաններին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր