ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդի՝ Մոսկվա կատարելիք այցի համաձայնության դիմաց ամերիկյան կողմը պատժամիջոցների ցուցակից հանել է որոշ ռուսների: Այս մասին հայտնում է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Սա (նկատի ունի այցելություն) նրանց ցանկությունն էր: Նա իսկապես պատժամիջոցների ցուցակներում էր, սա հուշում է, որ մարդը չի կարող հատել սահմանը: հարցը լուծվել է հավասար հիմունքներով», – ասել է Զախարովան «Ռոսիա 1» հեռուստաալիքով:
Գերատեսչության ներկայացուցիչը չի հստակեցրել, թե կոնկրետ ում նկատմամբ է Վաշինգտոնը կիրառել սահմանափակումների վերացումը: