Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը տեղափոխվել է Պրահայում Կենտրոնական զինվորական հոսպիտալ: Երկրի ղեկավարը տեղափոխվել է շտապօգնության մեքենայով, որը նախատեսված էր ինտենսիվ թերապիայի կարիք ունեցող հիվանդների համար, կիրակի հաղորդվել է Pravo թերթի կայքում:
Զեմանը Պրահայի հոսպիտալ է տեղափոխվել Լանայում իր նստավայրից Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշի հետ հանդիպումից հետո, որի ժամանակ նրանք քննարկել են հանգստյան օրերին անցկացված խորհրդարանական ընտրությունները:
«Նախագահն իր բժշկի խորհրդով համաձայնել է հոսպիտալացվել Պրահայի Կենտրոնական զինվորական հոսպիտալում»,-նշել է նախագահի մամուլի քարտուղար Իրժի Օվչաչեկը: