00:00:00

ՀՀ-ն միակ Եվրոպական երկիրն է, որտեղ ընդդիմադիր 3 պատգամավոր կալանավորված են, իսկ դեսպանները լռության մեջ են. պատգամավոր

00:02, 11 հոկտեմբեր 2021 Հասարակություն

Հայաստանը միակ Եվրոպական երկիրն է, որտեղ ընդդիմադիր երեք պատգամավոր ապօրինաբար կալանավորված են, ավելին առանց ԱԺ համաձայնության: Իսկ ԱՄՆ դեսպան, Եվրոպական երկրների դեսպաններ վճռական լռության մեջ են: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը եւ տեսանյութ հրապարակել, որտեղ 9 տարի առաջ ԱՄՆ դեսպանը խոսում էր ընդդիմադիր պատգամավոր Վարդան Օսկանյանի նկատմամբ քրեական հետապնդումից: «Հայաստանում ԱՄՆ դեսպանը 9 տարի առաջ խոսում էր այդ պահին ընդդիմադիր պատգամավոր Վարդան Օսկանյանի նկատմամբ քրեական հետապնդումից, տալով իր կոնկրետ որակումները: Դեսպանը չէր կաշկանդվում «պետության ներքին գործ» ձևակերպումից: Հիշեցնեմ Հայաստանը միակ Եվրոպական երկիրն է, որտեղ ընդդիմադիր երեք պատգամավոր ապօրինաբար կալանավորված են, ավելին առանց ԱԺ համաձայնության: Իսկ ԱՄՆ դեսպան, Եվրոպական երկրների դեսպաններ վճռական լռության մեջ են..»,- գրել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր