00:00:00

Ֆրանսիայում ձերբակալել են հիվանդանոցի այցելուին, որն օգտվել Է Մակրոնի սանիտարական QR կոդից

23:29, 10 հոկտեմբեր 2021 Հասարակություն

Մարսելի ոստիկանությունը այս շաբաթ ձերբակալել է մի երիտասարդի, ով տեղական Salvator հիվանդանոց մուտք գործելու համար ցույց է տվել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի QR կոդով սանիտարական անցաթուղթը: Այս մասին հայտնել Է France 3 տարածաշրջանային պետական հեռուստաալիքը։ Հոսպիտալի պահպանության աշխատակիցները, նկատելով կեղծ փաստաթղթերի օգտագործումը, այնուամենայնիվ բաց են թողել 19-ամյա մարսելացուն, սակայն հետո ոստիկանություն են կանչել: Իրավախախտը ձերբակալվել է եւ ներկայումս գտնվում է կալանքի տակ։ Ձերբակալվածը ոստիկաններին հայտնել է, որ «պարզապես կատակել է»։ Հոսպիտալ նա պետք է գնար բժշկի հետ խորհրդակցելու համար, սակայն սեփական սանանցաթուղթ չուներ։ Ոստիկանությունը տուգանել է իրավախախտին 135 եվրոյով «այլ անձին պատկանող բժշկական անցաքարտն օգտագործելու համար»: Ֆրանսիական օրենքների համաձայն, եթե այդ տուգանքը ժամանակին չվճարվի, դրա չափը ավտոմատ կերպով աճում է մինչեւ 750 եվրո: Իսկ եթե երկշաբաթյա ժամկետում այդ նույն անձի կողմից կրկին կատարվի օրենքի նման խախտում, տուգանքը ավելանում է մինչև 1 500 եվրո։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր