00:00:00

Չինաստանի Շանսի նահանգում շարունակական անձրեւները ջրհեղեղի պատճառ են դարձել

23:12, 10 հոկտեմբեր 2021 Հասարակություն

Չինաստանի հյուսիսում Շանսի նահանգի իշխանություններն անհապաղ տարհանել են ավելի քան 120 հազար մարդու ջրհեղեղի հետեւանքով, որը հրահրվել է տեւական անձրեւների պատճառով, հաղորդում է ՌԻԱ Նովոսստի-ն: «120 100 մարդ հրատապ տարհանվել է դեպի անվտանգ վայրեր»,-նշվում է հաղորդագրության մեջ: Տարերային աղետի գոտում եղել է ավելի քան 1,75 միլիոն մարդ 76 քաղաքներում եւ նահանգի այլ բնակավայրորեւմ: Ջրհեղեղի հետեւանքով ավիրվել է ավելի քան 17 հազար շինություն, տուժել է շուրջ 190 հազար հեկտար բերք: Ավելի վաղ Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը հաղորդել էր, որ երկարատեւ անձրեւների պատճառով առաջացած սողանքի հետեւանքով հոկտեմբերի 6-ին Շանսի նահանգում զոհվել է ճանապարհային ոստիկանության չորս աշխատակից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր