00:00:00

Եմենում պայթյունի հետեւանքով կան զոհեր ու վիրավորներ. Al Jazeera

18:26, 10 հոկտեմբեր 2021 Հասարակություն

Կիրակի ականապատ ավտոմեքենան պայթեցվել է Եմենի Ադեն հարավում գտնվող քաղաքի կենտրոնական շրջաններից մեկում: Քաթարի Al Jazeera հեռուստաալիքի տվյալներով՝  պայթյունի հետեւանքով կան զոհեր ու վիրավորներ: Հեռուստաալիքի հաղորդմամբ՝ պայթյունն ուղղված էր ավտոմեքենաների շարասյանը, որում գտնվել են Ադենի իշխանությունների ներկայացուցիչները: Al Arabiya հեռուստաալիքը պարզաբանում է, որ պայթյունի թիրախն էր Ադենի քաղաքապետը, որը գտնվում էր մեքենաներից մեկում: Առկա տեղեկություններով՝ մեքենաներից մեկում գտնվել է նաեւ Եմենի գյուղատնտեսության նախարարը: Ո՛չ քաղաքապետը, ո՛չ նախարարը չեն տուժել պայթյունի հետեւանքով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր