00:00:00

Ֆրանսիայում բերման է ենթարկվել օդաչուն, որը մտադիր էր ինքնաթիռով մխրճվել Փարիզի Աստվածամոր տաճարի մեջ

17:25, 10 հոկտեմբեր 2021 Աշխարհ

Փարիզի ոստիկանությունը ձերբակալել է քաղաքացիական ավիացիայի նախկին օդաչուին, որը կասկածվում է ինքնաթիռով Փարիզի Աստվածամոր տաճարի մեջ մխրճվելու մտադրության մեջ: Այդ մասին շաբաթ երեկոյան հաղորդել է Cnews հեռուստաալիքը՝ հղում անելով ոստիկանությունից ստացված տեղեկություններին: Օդաչուն բերման է ենթարկվել հոկտեմբերի 7-ին Փարիզում: Ոստիկանությանն ահազանգել են Air Liberty, Air Tahiti եւ Royal Fly ավիաընկերությունների նախկին օդաչուի ազգականները: Հիսունամյա տղամարդը, որը գտնվում էր դեպրեսիայի վիճակում, ինքն է հայտնել նրանց, որ շուտով ինքնաթիռը կմխրճվի տաճարի մեջ: Նախկին օդաչուն հայտնաբերվել է Ֆրանսիայի մայրաքաղաքում նրա բջջային հեռախոսի գեոլոկացիայի շնորհիվ: Ալկոհոլային խմիչքների ազդեցության տակ նա գտնվում էր Փարիզի մեկ ուրիշ խոշոր տաճարի՝ Սան Սյուլփիսի մերձակայքում, որը ներկայում կատարում է Աստվածամոտ տաճարի գործառույթները հրդեհից հետո: Le Figaro թերթի հաղորդմամբ՝ Փարիզի ոստիկանության վարչությունն առաջիկայում կանցկացնի բերման ենթարկվածի հոգեբանական փորձաքննությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր