00:00:00

Ավստրիայի կանցլերը հրաժարական է տվել

18:30, 10 հոկտեմբեր 2021 Աշխարհ

Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը, իր դեմ հարուցված հակակոռուպցիոն գործի շրջանակում հետաքննության ֆոնին, հրաժարական է տվել, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Կուրցը այս մասին իր ուղերձում հայտարարել է. «Այժմ պետք է կայուն հարաբերություններ, այդ իսկ պատճառով, որպեսզի լուծվի պատային իրավիճակը, ես խնդրել եմ Ժողովրդական կուսակցության թիմին շարունակել աշխատանքը: Որպես կուսակցության նախագահ՝ ես դաշնային նախագահ Ալեքսանդր Շալենբերգին առաջարկում եմ որպես կառավարության նոր ղեկավար»:
Հիշեցնենք, որ Կուրցի դեմ հարուցված կոռուպցիոն գործի պատճառով, կոալիցիոն գործընկերները պահանջել էին նրա հրաժարականը:
Կուրցի կուսակցության կրտսեր կոալիցիոն գործընկերը`Կանաչները, բանակցություններ է վարել երեք ընդդիմադիր կուսակցությունների հետ, որոնք ավելի վաղ կոչ էին արել Կուրցին հրաժարական տալ: Կանաչների ղեկավարությունը հայտարարել էր, որ կուսակցությունը չի ցանկանում շարունակել դաշինքը կանցլերի հետ և իշխանական Ավստրիայի ժողովրդական կուսակցությունից պահանջում է վարչապետի պաշտոնում առաջարկել մեկ այլ «անբասիր թեկնածու»: Ավելի վաղ Ավստրիայում կանցլերի գրասենյակում խուզարկություններ էին իրականացվել կոռուպցիայի գործի շրջանակում: Մի քանի քննիչ եկել է Կուրցի՝ Վիեննայի կենտրոնում գտնվող կուսակցության գրասենյակ՝ խուզարկության թույլտվությամբ: Ավստրիայի կանցլերը, իր հերթին, հերքել է կոռուպցիայի մեղադրանքները: Սեբաստիան Կուրցն ասել է, որ իրեն չի անհանգստացնում կոռուպցիայի հետաքննությունը, քանի որ ինքը մեղավոր չէ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր