00:00:00

Կիպրոսի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում

16:46, 09 հոկտեմբեր 2021 Հասարակություն

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 8-ին Թեհրան-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 40-ամյա Ակբար Կ.-ն, որը 2013 թ. ապրիլի 10-ից Կիպրոսի Հանրապետության Ինտերպոլի կողմից հետախուզվում էր ծանր հանցագործության շուրջ նախնական համաձայնության գալու և կողոպուտի մեղադրանքով: Այս մասին հայտնում է ՀՀ Ոստիկանությունը։ Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ և դատախազությանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր