00:00:00

«Հանրապետություն» կուսակցության թեկնածուն սնանկ է ճանաչվել

16:24, 09 հոկտեմբեր 2021 Հասարակություն

ՀՀ Սնանկության դատարանը, դատավոր Լիլիթ Կատվալյանի նախագահությամբ, «Հանրապետություն» կուսակցության Դիլիջան համայնքում ավագանու ցուցակի առաջին համար` Արմեն Աշոտի Ուլիխանյանին, սնանկ ճանաչելու մասին որոշում է կայացրել (որոշման ամսաթիվը 18.08.2021թ.): Սույն տեղեկատվությունը հասանելի է Դատալեքս կայքում` գործ թիվ ՍնԴ/1294/04/21, կամ կայքի հղումը` http://datalex.am/?app=AppCaseSearch&case_id=46161896180560352: Սնանկության դիմել է Արա Սերգեյի Մութաֆյանը, ով պահանջում է Արմեն Ուլիխանյանից 800,000 ԱՄՆ դոլար գումար ինչպես նաև 50,000 ԱՄՆ դոլար և 100,000,000 ՀՀ դրամ որպես տուգանք գումարը չվերադարձնելու համար: Արմեն Ուլիխանյանը սնանկության դիմումը չի վիճարկել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր