00:00:00

Անտարկտիդայում գրանցվել է ամենացուրտ ձմեռը

18:52, 09 հոկտեմբեր 2021 Հասարակություն

Ապրիլից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում գիտնականներն Անտարկտիդայում մինուս 61 աստիճան միջին ջերմաստիճան են գրանցել, հայտնում է Around the World պորտալը` վկայակոչելով Live Science-ը: Սա ամենացածր ջերմաստիճանն է 1957 թվականից ի վեր: Նախորդ ռեկորդը գրանցվել էր 1976 թվականին, երբ Անտարկտիդայի միջին ջերմաստիճանը իջել էր մինչեւ մինուս 60.6 աստիճան: Փորձագետների կարծիքով` Անտարկտիդայում անցած ձմեռը մոտ 30 աստիճանով ավելի ցուրտ է եղել, քան 30 տարվա միջին ջերմաստիճանն էր: Հատկանշական է, որ անցած ամառն ամբողջ աշխարհում դարձել է վերջին տարիների ամենաշոգերից մեկը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր