00:00:00

Ծաղկաձորի շախմատի մրցաշարը շարունակում են գլխավորել հայ շախմատիստները

02:29, 09 հոկտեմբեր 2021 Հասարակություն

Ծաղկաձորում ընթացող շախմատի «Չեսմուդ» միջազգային մրցաշարում կայացան 5-րդ տուրի պարտիաները: Մրցաշարի միանձյա առաջատար Սամվել Տեր-Սահակյանն ոչ-ոքի խաղաց հնդիկ գրոսմայստեր Պրագնանանդհայի հետ և առաջին կես միավորը կորցրեց: Նրան հետապնդող հինգ շախմատիստներից հաղթանակ տարավ միայն միջազգային վարպետ Դավիթ Շահինյանը, որը ընթացիկ պարտիայում պարտության մատնեց վրացի Գիգա Քուփարաձեին: Նա նույնպես վաստակեց 4,5 միավոր և Սամվել Տեր-Սահակյանի հետ սկսեց գլխավորել աղյուսակը: Այս տուրում կարևոր հաղթանակ տարան առաջատարներին հետապնդող մեր շախմատիստներ Արամ Հակոբյանը և Տիգրան Լ. Պետրոսյանը: Նրանք, ինչպես նաև գրոսմայստեր Լևոն Բաբուջյանը, 4-ական միավորով բաժանում են 3-12-րդ տեղերը: Վաղը կայանալիք 6-րդ տուրում երկու առաջատարները կհանդիպեն միմյանց հետ: Տիգրան Լ. Պետրոսյանը կհանդիպի Արամ Հակոբյանի հետ, իսկ Լևոն Բաբուջյանի մրցակիցը կլինի վրացի Լևան Պանցուլայան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր