Ոստիկանությունից հայտնում են, որ հիվանդանոց մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը պարզեց բուժօգնության տեղափոխված տղամարդու ինքնությունը՝ Նորատուսի 43-ամյա բնակիչ։ Ըստ նախնական տվյալների՝ նա հենց Նորատուսից էր հրազենային վնասվածքներով տեղափոխվել բժշկական կենտրոն։
Հոկտեմբերի 6-ին, ժամը 22.25-ին, «Գավառ» բժշկական կենտրոնից ոստիկանության Գավառի բաժին հաղորդում ստացվեց, որ իրենց մոտ վիրավոր քաղաքացու են տեղափոխել: