00:00:00

ԵՄ-ն մտավախություն ունի, որ Լեհաստանը կարող է դուրս գալ դաշինքից

00:19, 09 հոկտեմբեր 2021 Հասարակություն

ԵՄ-ն մտավախություն ունի, որ Լեհաստանը կարող է դուրս գալ դաշինքից, գրում է AP-ը: Եվրոպայի հարցերով Ֆրանսիայի նախարար Քլեման Բոնը պնդում է, որ այդ քայլը հարձակում է ԵՄ -ի վրա, իսկ Լյուքսեմբուրգի արտաքին գործերի եւ եվրոպական հարցերի նախարար Ժան Ասելբորնը հայտարարել է, որ Լեհաստանը «կրակի հետ է խաղում»: Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել է, որ «խորապես մտահոգված է» այդ կապակցությամբ եւ խոստացել է գործողություններ ձեռնարկելուց առաջ արագ վերլուծել դրա հետեւանքները: «Մեր առաջնահերթ խնդիրն է ապահովել Լեհաստանի, ինչպես նաեւ մեր Միության բոլոր քաղաքացիների  իրավունքների պաշտպանությունը»,-ասել է նա։ «Ավելին, ԵՄ քաղաքացիներին, ինչպես նաեւ Լեհաստանում բիզնես իրականացնող ընկերություններին անհրաժեշտ է իրավական վստահություն, որ ԵՄ կանոնները, ներառյալ Եվրոպական դատարանի որոշումները, լիովին կիրառվում են Լեհաստանում»,-հավելել է նա։ Լեհաստանի Սահմանադրական դատարանը նախօրեին որոշում է կայացրել, ըստ որի՝ լեհական օրենքներն առաջնահերթություն ունեն ԵՄ օրենքների նկատմամբ: Վճիռը հետագայում էլ ավելի է սրել լարվածությունը ժողովրդավարական չափանիշների շուրջ ՝ երկրի ազգայնական կառավարության եւ Բրյուսելի ինստիտուտների միջեւ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր