00:00:00

ԱՄՆ-ն եւ ՌԴ-ն չեն ցանկանում թույլ տալ Իրանին միջուկային զենք ունենալ. Պետդեպ

16:39, 08 հոկտեմբեր 2021 Հասարակություն

Չնայած մի շարք խորը պառակտումներին` ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ Ռուսաստանի Դաշնությունը չեն ցանկանում թույլ տալ Իրանին միջուկային զենք ունենալ: Այս առումով Ռուսաստանը ակտիվորեն մասնակցում է ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ «միջուկային գործարքի» վերականգնման շուրջ անուղղակի բանակցությունների վերսկսմանը Վիեննայում: Այս մասին ասել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը, փոխանցում է «Ամերիկայի ձայն»-ը: Ըստ Փրայսի` պետքարտուղար Էնթոնի Բլինքենը զրուցել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ` կենտրոնանալով Իրանի եւ ԱՄՆ-ի` Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին (միջուկային գործարք) փոխադարձ վերադարձի վրա: Նշելով, որ ԱՄՆ-ն «մի շարք խոր տարաձայնություններ ունի Ռուսաստանի Դաշնության հետ», այնուամենայնիվ, կան ոլորտներ, որոնցում երկու երկրների շահերը համընկնում են, եւ «միջուկային գործարքի» երկարաձգումը այդպիսի ոլորտներից է: «Մենք համաձայն ենք Ռուսաստանի Դաշնության հետ, որ Իրանը չպետք է կարողանա միջուկային զենք ձեռք բերել: Այդ պատճառով մենք բանակցություններ ենք վարում ռուսների հետ... Վիեննայում բանակցությունների վաղաժամ վերսկսման վերաբերյալ,- նշել է Փրայսը:- Ռուսները... արտահայտել են նմանատիպ նկատառումներ: Սա այն խնդիրներից է, որտեղ մեր շահերն իսկապես հատվում են»: Ինչպես հավելել է Փրայսը, Միացյալ Նահանգները, Ռուսաստանի Դաշնությունը եւ P5 +1-ի շրջանակներում այլ գործընկերներ կարծում են, որ «ԳՀՀԾ-ն շարունակում է ապահովել մեր ընդհանուր շահերը հետապնդելու լավագույն եւ ամենաարդյունավետ շրջանակը: Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, Գերմանիան, Միացյալ Թագավորությունը, Եվրամիությունը, Ռուսաստանը եւ Չինաստանը շահագրգռված են, որպեսզի թույլ չտան Իրանին միջուկային զենք ձեռք բերել»: ԱՄՆ-ն «անխուսափելի» է համարում Վիեննայում ոչ ուղիղ բանակցություններին վերադառնալն Իրանի հետ միջուկային գործարք Վաշինգտոնի վերադարձի վերաբերյալ, ասել է նա: Բանակցությունների շարունակումն անհրաժեշտ է, քանի որ այս գործընթացը չի կարող անվերջ շարունակվել: Փրայսը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է խնդրի դիվանագիտական ​​լուծմանը եւ նշել է, որ Թեհրանը վերջերս հայտարարել էր, որ Իրանը կվերադառնա բանակցություններին «մոտ ապագայում»: «Մենք հույս ունենք, որ «մոտ ժամանակի» սահմանումը կհամապատասխանի «մոտ ժամանակի»  մեր սահմանմանը,- ասել է Փրայսը:- Մենք կցանկանայինք, որպեսզի բանակցությունները Վիեննայում հնարավորինս շուտ վերսկսվեին»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր