00:00:00

Բայդենը մեկ տարով երկարաձգել է Թուրքիայի դեմ սահմանված պատժամիջոցները

16:19, 08 հոկտեմբեր 2021 Հասարակություն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մեկ տարով երկարաձգել է Թուրքիայի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ սահմանված պատժամիջոցների գործունեության ժամկետը, որոնք 2019 թվականին ընդունել էր նախկին նախագահ Դոնալդ Թրամփը՝ կապված Սիրիայում թուրքական ռազմական արշավի հետ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով Սպիտակ տան ներկայացուցչին: Պատժամիջոցների տակ են ընկել Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար, գլխավոր շտաբի նախկին պետ, պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, Էներգետիկայի նախարար Ֆաթիհ Դյոնմեզը և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Սուլեյման Սոյլուն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր