00:00:00

Թուրքերը կկարողանա՞ն առանց վիզայի մուտք գործել Շենգենյան գոտու 26 երկրներ

03:49, 08 հոկտեմբեր 2021 Հասարակություն

Եվրահանձնաժողովը մտադիր է աջակցել թուրքական կենսաչափական անձնագրեր ունեցողների՝ առանց վիզայի մուտքը Շենգենյան գոտու 26 երկրներ, հայտնել է BBC-ն՝ վկայակոչելով Հանձնաժողովի աղբյուրներին: SchengenVisaInfo.com-ը ավելի վաղ հայտարարել է, որ Թուրքիայի քաղաքացիների համար վիզաների ազատականացման հարցը կվերանայվի հոկտեմբերին` Թուրքիայի եւ ԵՄ պաշտոնյաների հանդիպման ժամանակ: Թուրքիայի փոխարտգործնախարար Ֆարուք Քայմաքչիի խոսքով՝ վիզային ռեժիմի ազատականացումից բացի՝ կողմերը քննարկելու են նաեւ միգրացիայի, ներքին գործերի եւ անվտանգության հարցեր: «Մենք նաեւ կվերլուծենք՝ կարո՞ղ ենք նորովի դիտարկել Թուրքիա-ԵՄ միգրացիոն խնդիրը», - ասել է Քայմաքչին՝ նշելով, որ Թուրքիայում միգրանտներին եւ փախստականներին միջոցներ տրամադրելը խնդրի ​​լուծում չէ: Թուրքիայի քաղաքացիներին Շենգենյան գոտու երկրներ առանց վիզայի մուտքի հնարավորություն տալու գործընթացը սկսվել է 2013 թվականի վերջին՝ ԵՄ-ի եւ Թուրքիայի միջեւ հետընդունման (ռեադմիսիայի) մասին համաձայնագրի ստորագրումից հետո: Գործընթացը դեռ ավարտված չէ, քանի որ Թուրքիան չի կարողացել բավարարել վիզաների ազատականացման ճանապարհային քարտեզում նշված 72 չափանիշներից հինգը: Այս պահին պետք է բավարարվեն հետեւյալ հինգ չափանիշները. պայքար կոռուպցիայի դեմ, անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ ԵՄ օրենսդրության պահպանում, Եվրոպոլի հետ օպերատիվ համագործակցության մասին համաձայնագրի կնքում, քրեական գործերով անդամ պետությունների արդյունավետ դատական ​​համագործակցություն, հակաահաբեկչական օրենսդրության եւ գործելակերպի վերանայում ահաբեկչության դեմ պայքարում` ԵՄ չափանիշներին համապատասխան: 2016 թվականի մարտին ԵՄ երկրների եւ Թուրքիայի ղեկավարները համաձայնություն են ձեռք բերել դադարեցնել Թուրքիայից Հունաստան անօրինական միգրացիան: Համաձայնագրի շրջանակում ԵՄ-ն խոստացել է Թուրքիային արագացնել վիզաների ազատականացման գործընթացը՝ «Թուրքիայի քաղաքացիների համար վիզաների պահանջները չեղարկելու նպատակով ամենաուշը մինչեւ 2016 թվականի հունիսի վերջ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր