00:00:00

6,1 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյի մերձակայքում

01:57, 08 հոկտեմբեր 2021 Հասարակություն

6,1 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյի մերձակայքում: Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտնել է երկրի ազգային օդերեւութաբանական վարչությունը։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել Է Տոկիոյի եւ Տիբայի պրեֆեկտուրաների սահմանին։
 Օջախը գտնվել է 80 կմ խորության վրա: Ճապոնիայի մայրաքաղաքում ուժեղ երկրաշարժից հետո ցունամիի սպառնալիք չկա, սակայն կարող են կրկնվել ցնցումները:
Առնվազն երկու մարդ Է տուժել, հայտնել Է NHK հեռուստաալիքը ։ Որոշ շենքերում վերելակները կանգ են առել վթարային համակարգի գործարկման պատճառով ։
Երկրաշարժի պատճառով ամբողջությամբ դադարեցվել է մետրոյի, ինչպես նաեւ «Սինքանսեն» արագընթաց էքսպրեսների երթեւեկությունը:
Տուժածների մասին տեղեկություն չի հաղորդվում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր