00:00:00

«Արքաների հետ քայլելով մնա պարզ ու բաց»․ Անահիտ Սիմոնյանը հրապարակել է Հայկոյի խոսքն՝ ուղղված իրենց որդուն

17:37, 07 հոկտեմբեր 2021 Շոուբիզնես

Երգչուհի Անահիտ Սիմոնյանն Ինստագրամի իր էջում հրապարակել է հատվածներ Հայկոյի մենահամերգից, որոնց ժամանակ երգիչն իր խոսքն էր ուղղել որդուն՝ Արմանին։ Որդուն ուղղված խոսքում Հայկոն ասել է․ «Ուզում եմ, որ հիմա իմանաս՝ տաղանդը, խելքը, ուժը կարելի է վաճառել, բայց ոչ երբեք սիրտը»։ «Ամբոխի հետ խոսելիս միշտ մաքուր մնա։ Արքաների հետ քայլելով մնա պարզ ու բաց։ Մարդիկ երբեք քեզ չեն վնասի, եթե քեզ հետ հաշվի նստեն»,– ասել է Հայկոն տղային։ Եզրափակիչ խոսում էլ երգիչը նշել է․ «Իմ աշխարհը դու ես ու այս բարդ խորհուրդներից զատ կա մի պարզ ճշմարտություն, ես քեզ սիրում եմ, տղես»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր