00:00:00

ՀՀ ԱԳ փոխնախարարը և Եվրահանձնաժողովի պաշտոնյան քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցային օրակարգի տարբեր հարցեր

03:49, 07 հոկտեմբեր 2021 Հասարակություն

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը հոկտեմբերի 6-ին ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության Արևելյան հարևանության և հաստատությունների կառուցման հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթի գլխավորած պատվիրակությանը։ Կողմերը քննարկել են Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև համագործակցային օրակարգի տարբեր հարցեր։ «Հանդիպմանը եվրոպական կողմն անդրադարձավ «Վերականգնում, դիմակայունություն և բարեփոխում. Արևելյան գործընկերության (ԱլԳ) առաջնահերթությունները 2020 թվականից հետո» խորագրով համատեղ աշխատանքային փաստաթղթին, Տնտեսական և ներդրումային ծրագրին, ինչպես նաև դրանցից բխող ուղենշային նախաձեռնություններին։ Այս համատեքստում հայկական կողմն կարևորեց Եվրոպական միության աջակցությունը, որը նախատեսվում է տրամադրել համաձայնեցրած նախաձեռնություններն իրագործելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Կողմերն, անդրադառնալով տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցերին, երկուստեք կարևորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը։
   
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր