00:00:00

Փորձում եմ իմ տեսակը ներկայացնել հանրությանը․ նոր անուն հայկական շոու-բիզնեսնում

03:00, 01 հոկտեմբեր 2021 Շոուբիզնես

Նոր անուն հայկական շոու- բիզնեսում։ Վերջերս երգիչ Արման Սինանյանը հանրությանը ներկայացրեց «Դարձար իմը» երգը։  Irakanum.am-ի հետ զրույցում Արմանը նշել է, որ առաջիկայում կներկայացնի նաև երգի տեսահոլովակը։ Ինչի մասին է երգը, ինչպես է պատկերացնում իր մուտքը հայկական երգարվեստ և ինչ խնդիներ է տեսնում։ Այս և այլ հարցրերի շուրջ զրուցել ենք Արման Սինայանի հետ։ Ինչու՞ որոշեցիք զբաղվել երգարվեստով։ Երգի ոլորտ որոշեցի մուտք  գործել, որովհետև մոտ տասը տարի առաջ սովորում էի Արթուր Գրիգորյանի մոտ, երեք տարի պարապել եմ։ Հետո դուրս եկա այդ ոլորտից, բայց անցավ մի  քանի տարի նորից հին մտքերը առաջ եկան և հասկացա, որ իմ սիրած ոլորտն է, ավելի հոգեհարազատ է ինձ։ Դժվարություններ, որոնց հանդիպեցիք այս ընթացքում։ Դժվարություններ չեմ ունեցել, ուղղակի սիրված գործ է այն ինձ համար, բայց այդ ժամանակ լուրջ չէի զբաղվում։ Ներկայացրել եք «Դարձար իմը» երգը։ Ինչի՞ մասին է այն։ Այն սիրո մասին է։ Իմ առաջին սիրո մասին է, որը ներկա պահին չկա, բայց իմ զգացմունքների մասին է։ Որքանով այն պահանջված կլինի ձեր կարծիքով։ Իմ կարծիքով մոտավորապես 15-25 երիտասարդների համար այն սիրված կլինի, քանի որ հատկապես այդ տարիքում են մարդիկ ավելի շատ սիրահարվում: Ես էլ լինելով այդ տարիքում փորձել եմ իմ զգացմունքները ներկայացնել այդ երգով։ Մի քանի օր է երգը հասանելի է համացանցում։ Ինչ կարծիքներ են հնչել։ Քննադատություններ մինչ այդ պահը չկան, չնայած, որ մտածել եմ, որ կլինեն, բայց փառք Աստծո դեռ որեւէ վատ կարծիք չի հնչել։ Դուք նոր անուն եք հայկական շոու- բիզնեսում։ Հաջողելու սեփական բանաձև ունե՞ք։ Իմ կարծիքով ամեն մարդ ինքն իրենով յուրովի է, փորձում եմ իմ տեսակը ներկայացնել հանրությանը։ Ձեզ առաջիկայում կտեսնե՞նք ակումբներում, կամ ռեստորաններում երգելիս։ Չեմ կարող հստակ ասել, դա ժամանակը ցույց կտա։ Ես ինքս այլ աշխատանք էլ ունեմ, բայց քանի որ երգելն եմ սիրում, փորձում եմ հենց այստեղ հաստատվել։ Խոսենք նաև տեսահոլովակի մասին, ինչպես է այն նկարահանվել։ Նկարահանվել է ընկերներիս օգնությամբ, ընդհանրապես նպատակ չեմ ունեցել տեսահոլովակ նկարել, բայց ինձ շատ հարազատ մարդ միտք տվեց նկարելու, ես էլ համաձայնեցի։ Այս պահին շատ չբացեմ փակագծերը, թե ինչի մասին է, բայց հույս ունեմ դուր կգա հանրությանը։ Առաջիկայում նոր  ստեղծագործություններ լինելու ե՞ն։ Այս պահին աշխատում ենք տեսահոլովակի վրա, կարծում եմ դրանից հետո նոր կարելի է խոսել։ Մտածում եմ երկրորդ երգի մասին, որը կլինի ավելի աշխույժ։ Դուք այս բնագավառում համարվում եք «մանր ձուկ», «շնաձկերից» չեք վախենու՞մ։ Ընդհանրապես։    

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր