00:00:00

Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Դամասկոսի մերձակայքին

15:49, 03 սեպտեմբեր 2021 Հասարակություն

Իսրայելը ավիահարվածներ Է հասցրել Սիրիայի ուղղությամբ՝ նշան վերցնելով Բեյրութի կողմից Դամասկոսի առանձին կետեր: Այդ մասին հաղորդել են սիրիական ԶԼՄ-ները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Իսրայելն օդային ագրեսիա Է իրականացրել Բեյրութի հարավարևելյան կողմից՝ հարվածն ուղղելով Դամասկոս քաղաքի շրջակայքի առանձին կետերի»,- սիրիական պետական հեռուստատեսությանը հաղորդել Է զինվորական մի աղբյուր: Նրա տվյալներով՝ Սիրիայի ՀՕՊ-ի միջոցները հարվածները ետ են մղել եւ խոցել հրթիռների մեծ մասը: Հասցվել Է միայն նյութական վնաս: Մինչդեռ իսրայելական ԶԼՄ-ները հաղորդում են Թել-Ավիվում, Ռամաթ-Ղանում եւ Ղուշ-Դանոմում տեղի ունեցած պայթյունների մասին: Հաղորդվում Է, որ Իսրայելի պաշտպանության բանակը հետաքննում Է, թե արդյոք պայթյուններն առաջացրել Է «երկիր-օդ» դասի սիրիական հրթիռը: Օգոստոսի վերջին Սիրիան հետ Է մղել Իսրայելի հրթիռային հարձակումը Դամասկոսի և նրա արվարձանների վրա: SANA գործակալության հաղորդագրության մեջ նշվել Է, որ Իսրայելն «օդային ագրեսիա Է իրականացրել, հրթիռներ արձակելով Բեյրութի հարավարեւելյան կողմից». թիրախները եղել են Դամասկոս և Հոմս քաղաքների ծայրամասերը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր