00:00:00

«Մեր դեսպանին ԱՄՆ ուղարկելու իմաստ չկա». Բելառուսի ԱԳ նախարար

02:14, 03 սեպտեմբեր 2021 Հասարակություն

Բելառուսն ընտրել է ԱՄՆ-ում դեսպանի թեկնածուին, սակայն նրան չի ուղարկի Վաշինգտոն՝ կապված ամերիկյան պատժամիջոցների հետ: Այս մասին հինգշաբթի լրագրողներին հայտնել է Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը, գրում է ng.ru-ն: «Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները, ինչպես ցանկացած այլ պետության, մեզ համար միշտ արդիական են: Ժամանակին մենք զբաղվում էինք Ամերիկայի Միացյալ Նահանգներում դեսպանի թեկնածուի ընտրությամբ: Ավելին, ուզում եմ ասել, որ մենք ունենք այս թեկնածությունը: Բայց ներկա պայմաններում, իհարկե, անիմաստ է մեր դեսպանին ուղարկել Միացյալ Նահանգներ՝ կապված այս երկրի կողմից Բելառուսի նկատմամբ կիրառված պատժամիջոցների հետ»,- նշել է Մակեյը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր