00:00:00

Բանգկոկում հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց՝ վարչապետի հրաժարականի պահանջով

00:29, 03 սեպտեմբեր 2021 Հասարակություն

Հազարավոր մարդիկ հինգշաբթի բողոքի ակցիա են անցկացրել Բանգկոկի կենտրոնում՝ պահանջելով վարչապետ Պրայուտ Չան-օչայի հրաժարականը և հայտարարել են, որ ամեն օր կվերադառնան, մինչև նա լքի պաշտոնը: Ինչպես գրում է Reuters-ը, Բանգկոկի կենտրոնական Ասոկե խաչմերուկում ցույցն այս տարվա ամենամեծ նման հավաքներից մեկն էր՝ չնայած ավելի վաղ ոստիկանության նախազգուշացմանը, որ ցույցերն արգելված են կորոնավիրուսային սահմանափակումների պատճառով: Պրայուտի դեմ բողոքի ակցիաները թափ են հավաքել հունիսի վերջից, քանի որ այն խմբերը, որոնք անցյալ տարի ցանկանում էին հեռացնել նրան, վերադառնում են ավելի լայն աջակցությամբ: Նրանց են միանում մարդիկ, որոնք զայրացած են կորոնավիրուսային իրավիճակի վատթարացումից: Անցյալ տարի համավարակի սկսվելուց ի վեր Թաիլանդում գրանցվել է ավելի քան 1,2 միլիոն վարակման և 12 103 մահվան դեպք, ընդ որում դեպքերի և մահերի մեծ մասը տեղի է ունեցել այս տարվա ապրիլից: Սրանից զատ, քաղաքական ընդդիմությունը վարչապետին և նախարարների կաբինետի հինգ այլ նախարարի մեղադրում է կոռուպցիայի, տնտեսական վատ կառավարման և կորոնավիրուսայդեմ պայքարը ձախողելու համար: Ենթադրվում է, որ նրանք կպահպանեն իշխանությունը շաբաթ օրը նշանակված անվստահության քվեարկության արդյունքում՝ իշխող կոալիցիայի հստակ խորհրդարանական մեծամասնության պատճառով, սակայն ցուցարարները նշում են, որ շարունակելու են ճնշումները Պրայուտի վրա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր