00:00:00

Սեւանից սիգի որսի ժամկետը երկարացվեց մինչեւ հոկտեմբերի 15-ը. 50 տոննայով ավելացվեց նաեւ չափաքանակը

17:00, 02 սեպտեմբեր 2021 Հասարակություն

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 2-ի նիստում փոփոխություններ կատարեց իր երկու որոշումներում, որոնք վերաբերում են Սեւանա լճից ձկան արդյունահանմանը: Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը նշեց որ այս փոփոխությունների անհրաժեշտությունը բխում է 2021 թվականի մարտի 25-ից մեկնարկած Սևանա լճում սիգի արդյունագործական որսի գործընթացի իրականացման կարգավորման անհրաժեշտությունից։ «2021 թվականին Սևանա լճում արդյունագործական որսի իրականացման համար սահմանված է եղել 250 տոննա չափաքանակ, արդյունագործական որսն իրականացվել է 2021-ի մայիսի 14-ից, կնքվել է 303 պայմանագիր 221164 կգ  սիգի արդյունագործական որս իրականացնելու համար, որսն իրականացնելու համար սահմանվել և կահավորվել են 25 կետեր,  փաստացի որսն իրականացվել է 19 կետերից։ Որսի իրականացման վերջնաժամկետ է սահմանվել 2021 թվականի սեպտեմբերի 1-ը: Սահմանված չափաքանակից շուրջ 29 տոննա սիգի համար հայտ չի ներկայացվել: Ներկայացված հայտերի շրջանակներում 2021 թվականի օգոստոսի 30-ի դրությամբ ևս առկա է որոշ չափաքանակ (շուրջ 20 տոննա) ինչը պայմանագիր կնքած ձկնորսները եղանակային պայմաններով պայմանավորված չեն հասցրել որսալ մինչև սեպտեմբերի 1-ը: Արդյունագործական որսի կազմակերպման և իրականացման ընթացքում աշխատանքային կարգով շարունակական քննարկումներ են կայացել շրջակա միջավայրի նախարարի,  Գեղարքունիքի մարզը ներկայացնող ԱԺ պատգամավորների, Գիտությունների ազգային ակադեմիայի, «Սևան» ազգային պարկի, Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակիցների, ձկնորսների և այլ շահագրգիռ անձանց հետ ընթացքում ծագած խնդիրները հասկանալու և դրանց լուծման համար անհրաժեշտ փոխհամաձայնեցված տարբերակի  որոշման ուղղությամբ։ Քննարկումների արդյունքում առաջարկվել է որսի ժամկետները սեպտեմբերի 1-ը սահմանելու վերաբերյալ ձկնորսների կողմից հնչեցված դժգոհությունների, ինչպես նաև առկա սոցիալական խնդրի կարգավորման նպատակով վերանայել օգտագործման համար սահմանված չափաքանակը և պայմանագրերի գործունեության ժամկետները։ Առաջարկը առանձին քննարկվել է նաև ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի գիտնականների հետ և ձեռք է բերվել համաձայնություն 2021 թվականի համար սիգի արդյունագործական նպատակներով չափաքանակը ավելացնել ևս 50 տոննայով և որսի իրականացման ժամկետը երկարաձգել մինչև ս.թ. հոկտեմբերի 15-ը՝ հնարավորություն ընձեռելով օրինապահ ձկնորսներին սահմանված կարգավորումներին համապատասխան իրականացնել սիգի արդյունագործական որս»,-ասաց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր