00:00:00

Ողջ աշխարհում գոյություն ունեցող ծառատեսակների մոտ 30 տոկոսը կանգնած է անհետացման վտանգի առաջ. զեկույց

21:59, 01 սեպտեմբեր 2021 Հասարակություն

Աշխարհում գոյություն ունեցող ծառերի տեսակների գրեթե մեկ երրորդը կանգնած է անհետացման վտանգի առաջ, մինչդեռ հարյուրավորներն արդեն իսկ ոչնչացման եզրին են: Այս մասին գրում է CNN-ը՝ վկայակոչելով Բուսաբանական այգիների պահպանության միջազգային կառույցի զեկույցը: Ըստ զեկույցի՝ 17 500 ծառատեսակ, որը կազմում է աշխարհում գոյություն ունեցող ծառատեսակների մոտ 30 տոկոսը, գտնվում են վերացման վտանգի տալ, իսկ 440 տեսակից 50-ից քիչ օրինակ է մնացել վայրի բնության գրկում: «Ընդհանուր առմամբ, վտանգված ծառատեսակների թիվը անհետացման վտանգի առաջ կանգնած կաթնասունների, թռչունների, երկենցաղների և սողունների ընդհանուր թվի կրկնակին է»,- ասվում է զեկույցում: Նշվում է, որ վտանգված ծառատեսակներից են մագնոլիաներն ու դիպտերոկարպ ընտանիքին պատկանող ծառերը, որոնք տարածված են հարավարևելյան ասիական արևադարձային անտառներում: Կաղնին և թխկին ևս վտանգված են: Զեկույցի հեղինակները նշում են, որ հազարավոր ծառեր աշխարհի ծառատեսակներով 6 ամենահարուստ երկրում կանգնած են անհետացման վտանգի առաջ: Այս առումով ամենից շատ վտանգված ծառեր կան Բրազիլիայում՝ 1788 ծառատեսակ: Մյուս հինգ երկիրն են Ինդոնեզիան, Մալայզիան, Չինաստանը, Կոլումբիան և Վենեսուելան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր