00:00:00

Մերկելը հայտարարել է, որ Գերմանիան փորձում է կապ հաստատել թալիբների հետ

00:14, 01 սեպտեմբեր 2021 Հասարակություն

Գերմանիան բանակցություններ է վարում որոշ եվրոպական երկրների հետ այն մասին, թե ինչպես կարելի է կապեր հաստատել արմատական ​​աֆղանական «Թալիբան» շարժման ներկայացուցիչների հետ Քաբուլում կամ տարածաշրջանում: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն Ավստրիայի իր գործընկեր Սեբաստիան Կուրցի հետ բանակցություններից առաջ կայացած մամուլի ասուլիսին, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Մենք խոսում ենք որոշ երկրների՝ Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Նիդեռլանդների, Իտալիայի հետ, թե ինչպես, եթե ինչ -որ բան պատահի, կարող ենք ժամանակավոր կամ ուժեղացված ներկայություն ունենալ Քաբուլում կամ տարածաշրջանում եւ համագործակցել այնտեղ եվրոպական մակարդակով, որպեսզի ընդհանրապես բանակցային շփումներ հաստատենք թալիբների հետ»,- ասել է Մերկելը: Ընդ որում, նա ընդգծել է, որ «Թալիբան»-ի «դիվանագիտական ​​ճանաչման» մասին խոսք չկա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր