00:00:00

Դոնբասում տիրող հակամարտությունը չի խանգարում Ուկրաինային անդամակցել դաշինքին. ՆԱՏՕ

17:07, 31 օգոստոս 2021 Հասարակություն

Ուկրաինայի արևելքում տիրող հակամարտությունը չի խոչընդոտում երկրի անդամկցությանը ՆԱՏՕ-ին, քանի որ Հյուսիսատլանտյան դաշինքի պայմանագրում չկա կետ, որը դա թույլ չի տալիս: Ինչպես փախանցում է «Կոմերսանտ»-ը, նման հայտարարությամբ հանդես է եկել Ուկրաինայում ՆԱՏՕ-ի ներկայացուցչության ղեկավար Ալեքսանդր Վիննիկովը: Վերջինս հայտնել է, որ Ուկրաինան մտադիր է շարունակել ՆԱՏՕ-ի «համերաշխության և աջակցության քայլերը»՝ որպես օրինակ բերելով Սև ծովում անցկացվող զորավարժությունները: «ՆԱՏՕ-ի վաշինգտոնյան պայմանագրում նման կետ չկա: Ի դեպ, վերջիվերջո, դաշնակիցները պետք է վստահ լինեն, որ նոր անդամի ներգրավումը կուժեղացնի դաշինքի անվտանգությունը: Այդ իսկ պատճառով էլ այդ որոշումը հավաքական կերպով է ընդունվում»,- ասել է Վիննիկովը: Նրա խոսքով՝ դաշինքը շահագրգռված է, որ «Ռուսաստանի ագրեսիվ գործողությունները կարմիր գիծ լինեն ՆԱՏՕ-ի համար»: Օգոստոսի 27-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը կողմ է ՆԱՏՕ-ի ներկայության ամրապնդմանը Սև ծովում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր