00:00:00

Հայաստանը կարևորում է Ղրղզստանի հետ միջպետական փոխգործակցության հետագա զարգացումը. Արմեն Սարգսյան

16:59, 31 օգոստոս 2021 Հասարակություն

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովին՝ երկրի ազգային տոնի՝ Անկախության 30-ամյակի առթիվ: Այս մասին տեղեկանում ենք  ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից: Նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձում մասնավորապես ասված է. «Հայաստանը կարևորում է Ղրղզստանի հետ միջպետական փոխգործակցության հետագա զարգացումը, տնտեսական, մշակութային և հումանիտար ոլորտներում համատեղ նախագծերի իրականացումն ու ընդլայնումը: Համոզված եմ, որ մեր երկրների սերտ համագործակցությունը կապահովի հայ-ղրղզական հարաբերությունների բարձրացումը գործընկերության ավելի բարձր մակարդակի»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր