00:00:00

Որտեղ և ինչպես է իր ծննդյան օրն անցկացնելու Ռոբերտ Քոչարյանը. «Փաստ»

14:22, 31 օգոստոս 2021 Հասարակություն

«Փաստ» թերթը գրում է. «Այսօր Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձն է. լրանում է ՀՀ երկրորդ նախագահի 67-ամյակը: «Փաստ» թերթը փորձեց ճշտել, թե որտեղ և ինչպես է անցկացնելու Քոչարյանն իր ծննդյան օրը: Երկրորդ նախագահի գրասենյակից որևէ բան ճշտել, ցավոք, չհաջողվեց: Սակայն, մեր ունեցած տեղեկություններով, ինչպես նախորդ բոլոր տարիներին, այս տարի նույնպես որևէ առանձնահատուկ բան չի սպասվում: ՀՀ երկրորդ նախագահն, ամենայն հավանականությամբ, իր ծննդյան օրը կանցկացնի ընտանեկան մթնոլորտում: Բանն այն է, որ, ըստ Քոչարյանին ճանաչողների, նա չի սիրում մեծ հանդիսություններ ու «կենացներ»: Դրանից բացի, ինչպես տեղեկացրեց մեր աղբյուրը, հաշվի առնելով պատերազմը, հազարավոր զոհերը և ընդհանրապես այն ծայրահեղ վիճակը, որում գտնվում է մեր երկիրը, այս տարի առավել ևս երկրորդ նախագահը ծննդյան օր նշելու ո՛չ տրամադրություն ունի, ո՛չ էլ ցանկություն։ Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր